Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել «Իրանի դեմ բարդ գործողություններ անցկացրած» անձը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է Շին Բեթի (Անվտանգության գլխավոր ծառայություն) նոր ղեկավար նշանակել ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Էլի Շարվիթին։
Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նշվում է, որ Շարվիթը 36 տարի ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, դրանց թվում՝ 5 տարի՝ որպես ռազմածովային ուժերի հրամանատար։
Այդ պաշտոնում նա գլխավորել է Իսրայելի տնտեսական ջրերը պաշտպանելու ռազմածովային համակարգի ստեղծումը և ղեկավարել բարդ գործողություններ ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահ»-ի և Իրանի դեմ։

Leave a Comment