Հրապարակվել են Իսրայելի առաջարկի մանրամասները, որոնք միջնորդների միջոցով փոխանցվել են Համասին։ Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Միջնորդներին փոխանցել են, որ «դա ՀԱՄԱՍ-ի համար վերջին հնարավորությունն է, եթե առաջարկը մերժվի, Իսրայելը դժոխք կսարքի, ինչպես խոստացել էր Թրամփը»։
Այսպիսով, Իսրայելն առաջարկում է.
Միջնորդներին փոխանցել են, որ «դա ՀԱՄԱՍ-ի համար վերջին հնարավորությունն է, եթե առաջարկը մերժվի, Իսրայելը դժոխք կսարքի, ինչպես խոստացել էր Թրամփը»։
Այսպիսով, Իսրայելն առաջարկում է.
ազատ արձակել 10 պատանդների՝ բանտարկված ահաբեկիչների դիմաց՝ ըստ կողմերի միջև համաձայնեցվելիք բանաձևի։
Իդան Ալեքսանդրի ազատ արձակումը որպես բարի կամքի ժեստ Թրամփի նկատմամբ։
40 օրյա զինադադար:
5-րդ օրը ՀԱՄԱՍ-ը տեղեկություն է տրամադրում մնացած բոլոր՝ ողջ և մեռած պատանդների մասին:
10-րդ օրը ՀԱՄԱՍ-ը կհանձնի 16 սպանված պատանդների մարմինները:
Զինադադարի ընթացքում կսկսվի հաջորդ փուլի քննարկումը։
Միաժամանակ Իսրայելը միջնորդներին տեղեկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Գազայի ամբողջ պարագծի երկայնքով։