Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը և նրա կուսակցության ղեկավարության ութ այլ անդամներ երկուշաբթի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ԵՄ-ի միջոցները չարաշահելու մեջ՝ մտացածին օգնականներ վարձելով, որոնք ենթադրաբար Եվրախորհրդարանի պատգամավորներ են եղել:
Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, և նրանից պահանջել են ևս երկու տարի կրել էլեկտրոնային ապարանջան, ինչպես նաև հինգ տարով արգելել են մասնակցել ընտրություններին։
Դատավճռից հետո TF1-ին տված հարցազրույցում Մարին Լը Պենը հայտարարել է, որ իրեն անմեղ է համարում և 2027 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու արգելքն անվանել է «քաղաքական որոշում»՝ նպատակ ունենալով թույլ չտալ իրեն առաջադրվելու նախագահի պաշտոնում։
«Ինձ հեռացրին, մինչդեռ իրականում միլիոնավոր ֆրանսիացիներ զրկվեցին իրենց ձայնից, քանի որ նրանք կորցրեցին իրենց թեկնածուին», -նշել է նա հարցազրույցում՝ խոստանալով «հնարավորինս շուտ» բողոքարկել վճիռը, հաղորդում է BBC-ն։