Չինաստանը Հարավչինական ծովում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել

Չինաստանի ազգային օֆշորային նավթային կորպորացիան (CNOOC) երկուշաբթի հայտարարել է, որ նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել Հարավչինական ծովի արևելյան հատվածում՝ ավելի քան 100 միլիոն տոննա ապացուցված երկրաբանական պաշարներով:
Huizhou 19-6 անվանումը ստացած նոր հայտնաբերված նավթային հանքավայրը նշանավորում է բեկում Չինաստանի ծովային նավթի որոնումների մեջ, քանի որ դա երկրի առաջին համալիր լայնածավալ բեկորային հանքատեսակների խոշոր նավթային հանքավայրն է, որը հայտնաբերված է խոր և գերխոր շերտերում, հաղորդում է Xinhua-ն:
Փորձնական հորատման ժամանակ հորատանցքից նավթի և գազի միջին օրական արդյունահանումը համապատասխանաբար կազմել է 413 բարել հում նավթ և 68 հազար խորանարդ մետր բնական գազ, ինչը վկայում է հանքավայրի ներուժի մասին։
CNOOC-ի գլխավոր գործադիր տնօրեն Չժոու Սինհուայը հայտարարել է, որ Չինաստանի նավթի և գազի հետախուզումը Հարավչինական ծովի արևելյան հատվածում հետևողական առաջընթաց է գրանցել՝ երկու տարի անընդմեջ հայտնաբերված նավթահանքերով՝ յուրաքանչյուրը 100 միլիոն տոննա պաշարներով:

Leave a Comment