«Լրագրողները պետք է գտնեն ու հանրայնացնեն պետական պաշտոնյաների վարքագծային շեղումները». Արա Պողոսյան

«Լրագրողները պետք է գտնեն ու հանրայնացնեն պետական պաշտոնյաների վարքագծային շեղումները». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական պաշտոնյան պետք է լինի հանրության համար վարքագծի կրկնօրինակման օբյեկտ։ Պետական պաշտոնյան պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ, հանրային վայրերում լինել մշտապես պատշաճ արտաքինով և … սթափ։
Պետական պաշտոնյան պետք է գիտակցի, որ քանի դեռ պաշտոնյա է (այն էլ առաջնային մանդատով օժտված), նա չունի անձնական կյանք, որովհետև իր յուրաքանչյուր քայլի համար պետք է լինի հաշվետու իրեն մանդատով օժտողին։
Հետևաբար, որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ լրագրողները պետք է գտնեն ու հանրայնացնեն պետական պաշտոնյաների վարքագծային շեղումները, ինչը նպաստում է հանրային վերահսկողության ինստիտուտի կայացմանը։
Նման վարքագիծը սովորական քաղաքացու, գործարարի կողմից գուցե կարելի է հասկանալ (խմածության մասին է խոսքը), պետական պաշտոնյաների կողմից՝ ոչ մի դեպքում»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment