Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 1-ին – Armenia Today

Հայաստանի մարզերում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1619 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։

Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-21 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-23 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 20-22 աստիճան Ցելսիուսի։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1621 աստիճան, լեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։

Արցախում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2022 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1420 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment