Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում:

2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացում Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց:

Երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Հանոյում 2019 թվականի փետրվարին, Թրամփն ու Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չեն կարողացել համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ ստորագրել։

2019 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը. այն տեղի է ունեցել ապառազմականացված գոտում՝ ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին։

2019 թվականի հոկտեմբերի 5-ին Շվեդիայում աշխատանքային մակարդակով հանդիպեցին Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, սակայն, այդ բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Leave a Comment