ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել է նվազեցնել անօրինական միգրացիայի հոսքը»,-ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո:
Բացի այդ, Ռուբիոն նշել է, որ «միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ վերահսկելու ԱՄՆ-ից Մեքսիկա և տարածաշրջանի այլ երկրներ զենքի անօրինական շրջանառությունը՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը»:
Իր հերթին, դե լա Ֆուենտեն իր գործընկերոջը ընդգծել է Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև ազատ առևտրի եռակողմ համաձայնագրի պահպանման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են «մոտ ապագայում պլանավորել Ռուբիոյի այցը Մեքսիկա», ինչպես նաև պայմանավորվել են «շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ամենահրատապ հարցերի շուրջ՝ ի շահ երկու երկրների»: