ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ապրիլին կամ «մի փոքր ուշ» այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մերձավոր Արևելք այցից հետո մտադիր է այցելել «այլ վայրեր», սակայն չի նշել, թե որ երկրներ։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մերձավոր Արևելքի հետ: Այդ ուղևորությունը կարող է տեղի ունենալ հաջորդ ամիս՝ ապրիլին, միգուցե մի փոքր ուշ», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով Axios-ի հոդվածին մեկնաբանելու խնդրանքին, որում ասվում էր, որ Թրամփը ծրագրում է այցելել Սաուդյան Արաբիա: