Պեկինի կարծիքով՝ նա, ով ունի մոլորակի ամենամեծ միջուկային զինանոցը, պետք է աշխատի միջուկային զենքի կրճատման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Նա, ով ունի ամենամեծ միջուկային զինանոցը, պարտավոր է կատարել միջուկային զինաթափման պարտավորությունները՝ որպես հատուկ առաջնահերթություն, աշխատել միջուկային զենքի հետագա զգալի և գործնական կրճատման ուղղությամբ՝ պայմաններ ստեղծելու համապարփակ և լիարժեք միջուկային զինաթափման համար»,-ասել է Վան Յին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է քննարկել միջուկային ներուժի կրճատման հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։