Կրեմլը «բացահայտորեն ծաղրում է» Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմը դադարեցնելու Արևմուտքի փորձերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մոսկվան այժմ բացահայտորեն ծաղրում է խաղաղ օրակարգն առաջ տանելու իր գործընկերների փորձերը՝ անընդհատ նոր անօդաչու սարքերի հարվածներ, անընդհատ դաժան հրետակոծություններ։ Դա պետք է դադարեցվի միայն ճնշման միջոցով, և Ռուսաստանը պետք է պարտադրվի խաղաղության», – նշել է Զելենսկին:
«Եվրոպան չի մոռանա այս պատերազմի բարոյական եզրակացությունները»,- նշել է Զելենսկին՝ կոչ անելով Ռուսաստանին անպատիժ չթողնել։
«Պարզապես անհնար է նորմալացնել այն, ինչ նրանք արեցին Բուչայում, Մարիուպոլում, մեր մյուս քաղաքներում և գյուղերում: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվությունը լինի եւ լինի էական», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը: