
Հունաստանի մի քանի շրջաններում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Սողանքների ու ջրհեղեղի մեծ վտանգի պատճառով իշխանությունները քաղաքացիներին հորդորել են մնալ տանը։
Իրավիճակը հատկապես ծանր է Փարոս, Միկոնոս և Սիրոս կղզիներում։ Գետերը դուրս են եկել ափերից, ավերվել են մի քանի տներ, վնասվել են տասնյակ մեքենաներ։ Իշխանությունների գնահատմամբ՝ ջրհեղեղը կարող է ուժգնանալ: