Թուրքիան և Ադրբեջանը կրկին փորձում են վերաշարադրել պատմությունը՝ հայերին մեղադրելով ցեղասպանության մեջ

Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանը կրկին փորձում են վերաշարադրել պատմությունը՝ հայերին մեղադրելով ցեղասպանության մեջ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ՖԲ-ի գրառումը․

 

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:

 

Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով:

 

Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է:

 

Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն:

 

Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը:

Leave a Comment