«Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները Եմենի օդային տարածքում ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։
Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Մարիբ նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Սարքը ոչնչացվել է «տեղական արտադրության հրթիռի» միջոցով։ Շարժման ռազմական ներկայացուցչի խոսքով՝ Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից եմենցի ապստամբները ոչնչացրել են ամերիկյան 16 անօդաչու թռչող սարք։