
Թրամփը կարծում է, որ Մարին Լը Պենի դատավճիռը շատ նման է այն քրեական հետապնդմանը, որն ԱՄՆ-ում իրականացվել է իր նկատմամբ։
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք դա պայմանավորված է դատավճռի պայմաններով, բայց նրան հինգ տարով արգելվել է մասնակցել ընտրություններին, իսկ նա առաջատար թեկնածու է: Դա շատ է հիշեցնում մեր երկիրը: Շատ նման է»,- ասել է Թրամփը:
Ամերիկացի ձեռնարկատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը նույնպես սատարել է Մարին Լը Պենին. «Երբ արմատական ձախերը չեն կարողանում հաղթել ժողովրդավարական ընտրություններում, նրանք չարաշահում են արդարադատության համակարգը՝ ազատազրկելով իրենց ընդդիմադիրներին։ Սա նրանց ստանդարտ մարտավարությունն է ողջ աշխարհում»,- գրել է Մասկը։
Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարին Լը Պենը նախօրեին դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման՝ զրկվելով 2027թ․ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հնարարավորությունից։ Լը Պենը մեղադրվում է Եվրոխորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ։