Պաշտոնական․ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է պորտուգալական գրանդ

Իսպանական «Լեւանտեի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին պաշտոնապես դարձել է Պորտուգալիայի առաջնության գրանդ ակումբներից մեկի՝ «Սպորտինգի» ֆուտբոլիստը։

«Լևանտեի» հաղորդագրության համաձայն՝ տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև։

Խոսքը գնում է շուրջ 7,5 միլիոն եվրոյի մասին:

Վրացի ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և թիմին կմիանա ամռանը։

Leave a Comment