Honda-ն բարելավել է բենզինով աշխատող Freed-ը

Honda Motor-ը հայտնել է, որ կատարելագործել է Freed վենը բենզինային տարբերակով։ Այժմ նման մեքենաների թափքը ներկելիս օգտագործվում է ոչ թե սովորական ակրիլ-մելամինե լաք, այլ նորարարական կոմպոզիցիա, որի բաղադրիչները նշված չեն մամուլի հաղորդագրությունում, հայտնել է Drom.ru-ն։
Նշվել է, որ ավելացել է թափքի փայլը, իսկ ծածկույթի ամրությունն ավելացվել է մեկուկես անգամ։ Նախկինում այս լաքն օգտագործվում էր միայն Freed e:HEV հիբրիդային վենի համար։
Բենզինով աշխատող Freed-ի վրա վարորդի աջակցության համակարգերի համալիրը լրացվել է զառիթափով վարելիս մեքենան պահելու գործառույթով:
Հիշեցնենք, որ վերջին սերնդի բենզինային Freed-ը համալրված է 118 ձիաուժ հզորությամբ 1,5 լիտրանոց շարժիչով եւ 142 Нм պտտող պահով: Այն համակցված է առանց աստիճանների վարիատորով:
Հիբրիդը նշվում է e:HEV հապավումով, սարքը ներառում է 1,5 լիտրանոց բնական բենզինային շարժիչ (106 ձիաուժ, 127 Нм), էլեկտրական շարժիչ (123 ձիաուժ, 253 Нм) եւ վարիատոր:
Ճապոնական շուկայում վենն առաջարկվում է 2 623 500 իենով։

Leave a Comment