Առնվազն չորս մարդ զոհվել է Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում Իսրայելի օդուժի հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ եւս յոթ վիրավոր է։
Հրթիռներն արձակվել են Հայ-էլ-Մադի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ղեկավարության անդամը. նա մահացել է պայթյունից։ Սպանված հրամանատարի անունը չի նշվում։
Լիբանանի բանակի պարեկները փակել են այն թաղամասը տանող փողոցները, որտեղ գտնվում է ավիահարվածի ենթարկված տունը։ Տեղում աշխատում են փրկարարները, որոնում են մահացածներին եւ վիրավորներին։ Նրանց թիվը կարող է աճել։ Պայթյունը նյութական վնաս է հասցրել հարեւան շինություններին։