Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին


Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 


Պաշտոնական արարողությանը հետևած կարճատև առանձնազրույցի ընթացքում Պորտուգալիայի նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին իր առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:


 


Զրուցակիցները մեծապես կարևորել են հայազգի մեծանուն գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանի նշանակալից ավանդն ու դերն՝ որպես կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment