Այդ քննադատությամբ եկան իշխանության, հիմա գործում են այն օրենքներով, որոնք միշտ քննադատել են. Կարեն Մալխասյան. «Հրապարակ»

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը, որ նախորդ ընտրություններից ավագանու անդամ է, այս անգամ չհայտնվեց Գյումրու ավագանու կազմում։ «Քչերն են գիտակցում, թե ինչն ինչոց էր: Մենք իրականում որեւէ ռեսուրս չունենալով, մեր որակի հաշվին ապահովեցինք այս արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն: Խոսելով ընտրությունների ընթացքի մասին՝ նա հավելեց․ «Ի սկզբանե իշխանությունը Գյումրիում կիրառեց ե՛ւ վարչական ռեսուրս, ե՛ւ թաքնված քարոզարշավ, ամեն գնով փորձում է զավթել Գյումրին: Հիմա ինչ կատարվում է, ձեռնտու է հենց իշխանությանը, որովհետեւ այդ բոլոր ընտրախախտումների կազմակերպիչն իրենք էին: Դրա համար էլ մյուս քաղաքական ուժերի կողմից լրացուցիչ ռեսուրսների կիրառման դեպքում կամ թաքնված քարոզչություն իրականացնելիս աչք էին փակում: Առաջինն իրենք էին անում ու հենց օրինակ ծառայում մյուսներին»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ ընտրախախտումեր են արձանագրվել մյուս կուսակցությունների կողմից եւս, երբ պաստառներ էին փակցրել փողոցներում:

«Նույնը ընտրությունների ընթացքն էր․ խայտառակ ընտրություններ էին: Տեղամասերում ե՛ւ ուղղորդումներ եղան, ե՛ւ մարդիկ էին տանում-բերում, ու այդ կիրառված ռեսուրսի հաշվին այս անգամ համեմատաբար ընտրողների մասնակցությունը մեծ եղավ: Նորից եմ ասում՝ այս ամենն իրենց ձեռնտու է: Իրենք, որ իբր մշտապես քննադատել են այդ ամենն ու այդ քննադատությամբ եկան իշխանության, հիմա գործում են այն օրենքներով, որոնք միշտ քննադատել են»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment