Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային աջակցելու համար ևս 130 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
«Այսօր մենք լրացուցիչ 130 միլիոն եվրո ենք հատկացնում հումանիտար օգնության և կայունացման համար», – ասել է նա Կիև ժամանելուն պես:
Սա Բերբոքի 11-րդ այցն է Ուկրաինա՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո և 9-րդը՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։