Ռունին ասել է, որ կարող էր տեղափոխվել իսպանական գրանդ — Armsport.am

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչպես է խափանվել իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա»:

«2010 թվականին, երբ ես խնդրեցի «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերի հանել ինձ, երեք ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին՝ «Չելսին», «Ռեալը» և «Բարսելոնան»։

Ամենաշատը շփվել եմ «Բարսայի» հետ։ Ես ինձ արդեն պատկերացնում էի այդ թիմում՝ Մեսսիի, Ինյեստայի, Չավիի, Բուսկետսի հետ։

Ի վերջո ես մնացի, բայց դա անհավանական թիմ էր, որտեղ բոլորը ցանկանում էին հանդես գալ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Leave a Comment