
Իսրայելական բանակը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձանում հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի զինյալներին։
«Հարձակման թիրախը եղել է խմբավորման ահաբեկիչը, ով վերջերս ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին և օգնել նրանց՝ ահաբեկչություն ծրագրել իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:
Զինվորականները հայտնել են, որ «միջոցներ են ձեռնարկել ահաբեկչին ոչնչացնելու և սպառնալիքը վերացնելու համար»՝ «Հեզբոլլահ»-ի հենակետ համարվող Դահիյա շրջանում:
Իսրայելական ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել Բեյրութի հարավային արվարձաններում, հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ն անցած տարվա նոյեմբերին համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։ Սա Իսրայելի կողմից վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման երկրորդ դեպքն է։