Հայտնի է՝ ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմումը է ներկայացրել։ 

Համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Գաբրիելյանից հետո ցուցակում հաջորդը Արշակ Օրդուխանյանն է։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։

Վերջինս «Զինառ» ՓԲԸ-ի ղեկավարն է։ 

Leave a Comment