https://arm.sputniknews.ru/20250401/azh-nakhagahy-stacel-e-vilen-gabrieljani-mandaty-vajr-dnelu-dimumy-87371203.html
ԱԺ նախագահը ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու դիմումը
ԱԺ նախագահը ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու դիմումը
Sputnik Արմենիա
Իշխող խմբակցության անդամը որոշել է վայր դնել մանդատը Գյումրիում տեղի ունեցած սկանդալից հետո։ 01.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-01T11:51+0400
2025-04-01T11:51+0400
2025-04-01T11:54+0400
վիլեն գաբրիելյան
մանդատ
դիմում
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550565_0:0:1600:901_1920x0_80_0_0_a15e870580872e18d58a3d86ead324b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։Նշենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Գաբրիելյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։ Պատգամավորը նշել էր, որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին:Միաժամանակ հայտնել էր, որ այդ պահից սկսած ինքնառաջադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա պնդմամբ` իր համար միանշանակ է, որ ՔՊ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550565_181:0:1600:1064_1920x0_80_0_0_aed485fe2d104890b2c2f55cf51d1d31.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիլեն գաբրիելյան, մանդատ, դիմում, աժ (ազգային ժողով)
վիլեն գաբրիելյան, մանդատ, դիմում, աժ (ազգային ժողով)
11:51 01.04.2025 (Թարմացված է: 11:54 01.04.2025)
Բաժանորդագրվել
Իշխող խմբակցության անդամը որոշել է վայր դնել մանդատը Գյումրիում տեղի ունեցած սկանդալից հետո։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Վիլեն Գաբրիելյան դիմումն արդեն ստացվել է»,- ասաց նա։
Նշենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
Գաբրիելյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։ Պատգամավորը նշել էր, որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին:
Միաժամանակ հայտնել էր, որ այդ պահից սկսած ինքնառաջադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա պնդմամբ` իր համար միանշանակ է, որ ՔՊ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: