SpaceX-ի տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք է կատարել Երկրի բևեռների վրայով

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon կառավարվող տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք է կատարել Երկրի բևեռների վրայով, հայտնել է ABC-ն։

Թռիչք է իրականացվել է ապրիլի 1-ին՝ Երկրի Հյուսիսային և Հարավային բևեռների վրայով։ Թռիչքը կտևի 3-5 օր՝ 425-450 կմ բարձրության վրա։

Նախագիծը ֆինանսավորել է կրիպտոարժույթի ձեռնարկատեր Չուն Վանը, բայց արժեքը չի հրապարակվել։

Տիեզերանավի աձնակազմը տվյալներ կհավաքի բևեռային սառցաբեկորների և այդ հեռավոր շրջանների կլիմայական բնութագրերի մասին։ Ակնկալվում է, որ Fram2 առաքելությունը արժեքավոր տեղեկատվություն կտրամադրի կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ և կնպաստի Երկրի ամենածայրահեղ միջավայրերի ուսումնասիրությանը:

«Բացի այդ, ուսումնասիրություններ կանցկացվեն անձնակազմի անդամների մարմնի վրա տիեզերական թռիչքի ազդեցության վերաբերյալ։ Նախատեսվում է առաջին անգամ անցկացնել տիեզերագնացների ռենտգենյան պատկերներ։ Ընդհանուր առմամբ, թռիչքի համար նախատեսված է 22 գիտական ​​ուսումնասիրություն և փորձ»,- ասված է հրապարակման մեջ։

Leave a Comment