Նորվեգիայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ստացել է արտասվոր մրցանակ — Armsport.am

«Բրյունեի» դարպասապահ Յան դե Բուրը ստացել է չորս տուփ ձու՝ որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակ։

Նորվեգական ակումբն առաջնության 1-ին տուրում հաղթել է «Բոդո-Գլիմտին»:

Իր նոր ակումբի կազմում իր դեբյուտային հանդիպմանը դարպասապահը երեք սեյվ կատարեց և հանդիպման 55-րդ րոպեին հետ մղեց 11 մետրանոցը։

«Յան դե Բուրը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և տուն է գնացել լավագույն ֆուտբոլիստի մրցանակով՝ 4 տուփ ձու», — ասված է ակումբի գրառման մեջ։

Leave a Comment