Ադրբեջանի Մեջլիսի հանձնաժողովի նախագահը մերժել է Սարգիս Խանդանյանի հանդիպման առաջարկը

Քաղաքականություն

01.04.2025 | 12:17

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը մերժել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի՝ հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնելու առաջարկը։

«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակային մերժել է հանդիպման իմ առաջարկը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ նույնիսկ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե ​​խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Խանդանյանը X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ իր առաջարկը մնում է սեղանին։

«Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Խանդանյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment