Կարծես լույսի շող լինի տանը. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Մանուկյանի եղբայրը

https://arm.sputniknews.ru/20250401/kartses-lujsi-shvogh-lini-tany-tsnvel-e-44-orja-paterazmum-zvohvats-arman-manukjani-eghbajry-87371866.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Sputnik Արմենիա

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

2025-04-01T12:16+0400

true

PT4M06S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87371541_320:0:1280:720_1920x0_80_0_0_e6d58fe459dea22cf9b2ada186efa5a8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, պատերազմ, երեխա, արցախ, զոհ, արման մանուկյան, видео

տեսանյութեր, տեսանյութ, պատերազմ, երեխա, արցախ, զոհ, արման մանուկյան, видео

Բաժանորդագրվել

Արման Մանուկյանը տան միակ երեխան է եղել։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Սամվել և Հրանուշ Մանուկյանների ընտանիքում 27 տարի անց կրկին մանկան ճիչ է լսվել. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի Արման Մանուկյանի եղբայրն է ծնվել, ու նրան էլ են անվանակոչել Արման։

Մայրը` Հրանուշ Գալստյանը, պատմում է, որ ավագ Արմանն իր և ամուսնու` Սամվել Մանուկյանի միակ երեխան էր, ու հայրը միշտ դեմ է եղել, որ որդին զինվորական դառնա։

«Տղես գյումրվա հումոր շատ–շատ ուներ, ասում էր` պա, դու խելոք մնա, գեներալ կդառնամ, հետո կամաչես, որ ինձ չես թողել` զինվոր դառնամ։ Երբ ժամկետային էր, «ուչեբկայում» տեսել էին, որ համակարգչից լավ է հասկանում, ԲՄՊ–ի «նավոդչիկ» էր սովորել, հետո գերազանց քննությունները հանձնել»,– նշում է տիկին Հրանուշը։

Նա պատմում է, որ ընտանիքի մտերիմ ընկերներ ունեն` Գեղամը և Նուշիկը, որոնք Էջմիածնից են. նրանք էլ 2 զավակ են ունեցել ու երկուսին էլ կորցրել են։ Այդ ընտանիքն էլ է փոքրիկ ունեցել ու մշտապես Հրանուշին և իր ամուսնուն ասել են` կյանքը կրկին լցվում է ու ամբողջությամբ փոխվում։

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը

«Միշտ ասում էի` մենք տանը ոչինչ չունենք խոսելու, հարց չունենք իրար տալու, ուզում ենք շուտ մթնի, որ քնենք։ Իրոք, հիմա ամեն ինչ շա՜տ է փոխվել, կարծես փոքրիկ լույսի շող լինի մեր տանը»,– ժպիտը դեմքին ասում է տիկին Հրանուշը։

Արման Մանուկյանը Շիրակի մարզի Ամասիա համայնքից էր։ Նա ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո անցել էր պայմանագրային ծառայության։ Արմանը զոհվել է 22 տարեկանում հոկտեմբերի 19-ին` Ջրականի և Իշխանաձորի մատույցներում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Leave a Comment