Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել իր հայրենակիցներին մտովի պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։
«Ֆինլանդիայում մենք պետք է մտովի պատրաստվենք նրան, որ ինչ-որ պահի հարաբերությունները կվերականգնվեն քաղաքական մակարդակով: Այս փուլում դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ: Ոչինչ չի փոխում այն փաստը, որ Ռուսաստանը եղել է և միշտ կլինի Ֆինլանդիայի հարևանը», – ասել է նա ֆիննական լրատվամիջոցներով հեռարձակվող մամուլի ասուլիսում:
Ստուբը նշել է, որ դա կախված կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտից և հարաբերությունների վերականգնման վերաբերյալ քննարկումների ընթացքից: