ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքը սահմանափակելու՝ ֆրանս-մեքսիկական նախաձեռնությանը

Քաղաքականություն

01.04.2025 | 12:30

Ֆրանսիան և Մեքսիկան ողջունում են զանգվածային վայրագությունների դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի հայեցակարգը սատարելու՝ Հայաստանի որոշումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ դա ցույց է տալիս արդյունավետ բազմակողմ մոտեցմանը հավատարմությունը՝ աջակցելու նման իրավիճակներում գործելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կարողությանը:

Ֆրանսիան, որն ապրիլի 1-ից մեկ ամիս նախագահելու է Անվտանգության խորհրդում, 2015 թվականին պարտավորվել է չօգտագործել իր վետոն զանգվածային վայրագությունների դեպքում։

«Նախաձեռնությանը, որը մենք Մեքսիկայի հետ միասին խթանում ենք նույն թվականից, աջակցում է 107 երկիր։ Այս տարի այն նշելու է  իր 10-ամյակը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment