Մարտի 32

Մարտի 32

01.04.2025 | 12:46

Թռիր գլխիդ վրայով,

բռնիր մազերիցդ

ու հանիր քեզ գորշ,

միապաղաղ ճահճից,

որ կոչվում է…

Չասեմ, հա՞, թե ինչ:

Ընդամենը թռիր

գլխիդ վրայով՝

բարոն Մյունհաուզենի պես,

ու ասա…

Չասեմ, հա՞, թե ինչ:

Իմ օրատեսիլով

մարտի 32-ն է,

սովորական օրացույցով՝

ապրիլի 1-ը:

Կխաբվեմ նորից:

Լիլի Մարտոյան

Մեկնաբանություններ

Leave a Comment