
Մալայզիայում գազատարի պայթյունից 112 մարդ է տուժել, հայտնում է Malay Mail թերթը։
Սուբանգ Ջայայում պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով 63 մարդ այրվածքներով և այլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մոտակայքում գտնվող տների բնակիչներին տարհանում են։ Ավելի քան 47 տուն վնասվել է։
Որոշ մարդիկ հրդեհի պատճառով արգելափակված են մնացել իրենց տներում, գրում է The Star թերթը։