Գյումրիի ընտրությունների արդյունքները կդառնան լուրջ խթան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին վերադասավորումների համար, ինչի արդյունքում մի շարք անձինք կզրկվեն իրենց բարձր պաշտոններից և ազդեցիկ դիրքերից: Այս կարծիքն է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Վերլուծաբանի գնահատմամբ՝ հետընտրական շրջանում ՔՊ-ի ներսում ներկուսակցական պայքարը կսրվի, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող է ավելի վճռական քայլեր ձեռնարկել կուսակցության ներքին վերափոխման ուղղությամբ: