Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիայի և Բելգորոդի մարզերի ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20250401/ukrainaji-zun-hardzakvel-e-zapvorvozhiaji-ev-belgvorvodi-marzeri-entakajanneri-vra-rd-pn-87373883.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, էներգակիր

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, էներգակիր

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա շարունակվող հարձակումները վկայում են պայմանավորվածության գալու Կիևի անկարողության մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերը նախօրեին երկու անգամ հարձակվել են ռուսական քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել Զապորոժիայի մարզի ենթակայանը և Բելգորոդի մարզի տրանսֆորմատորային ենթակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածներին։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, ընդգծել էր, որ ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները վկայում են Կիևի՝ պայմանավորվելու անկարողության մասին։

ՊՆ–ում նշել են, որ մարտի 31-ի առավոտյան առնվազն չորս զինամթերք է նետվել ուկրաինական անօդաչուից Զապորոժիայի մարզի Նովոգորևկայի («Տվարիա-Էներգո» ձեռնարկություն) 35 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայանի վրա։ Արդյունքում Տոկմակովսկի շրջանի երկու բնակավայրերում դադարեցվել է կենցաղային սպառողների էլեկտրամատակարարումը։

«Բացի այդ ժամը 11:38-ին Բելգորոդի մարզում Սմորոդինո գյուղի տրանսֆորմատորային ենթակայանին ուկրաինական անօդաչուի հասցված հարվածի հետևանքով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը, ինչի արդյունքում Գրայվորոնսկի շրջանի ավելի քան 1200 սպառողների էլեկտրամատակարարումը դադարեցվել է», – հավելել են նախարարությունից։

Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։

Leave a Comment