Օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով ՌԴ–ում գտնվելու ժամկետը կերկարաձգեն

Բաժանորդագրվել

Միասնական էլեկտրոնային վիզաները վավեր են սահմանը մեքենայով, ինքնաթիռով կամ ջրային տրանսպորտով, ինչպես նաև հետիոտնային անցակետերով հատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Էլեկտրոնային վիզա ստանալու դեպքում օտարերկրացիները ՌԴ–ում կկարողանան մնալ մինչև 30 օր (նախկին 16 օրվա փոխարեն), բուն էլեկտրոնային վիզայի գործողության ժամկետը կերկարաձգվի 60-ից մինչև 120 օր։ Ինչպես հայտնում է РБК-ն, այս որոշումը հավանության է արժանացել կառավարական հանձնաժողովի կողմից։

Նախաձեռնողները սա բացատրել են զբոսաշրջիկներ գրավելու անհրաժեշտությամբ։

«Միասնական էլեկտրոնային վիզան իրավունք է տալիս Ռուսաստան մուտք գործել որպես հյուր կամ գալ գործնական այցով, այցելել որպես զբոսաշրջիկ, ինչպես նաև մասնակցել մշակութային, քաղաքական, սպորտային միջոցառումներին, կապեր և շփումներ հաստատել: Նման վիզա է տրվում ավելի քան 60 երկրների քաղաքացիների, որոնց ցանկը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից», – գործակալությունը մեջբերում է ՌԴ իրավաբանների ասոցիացիայի վարչության նախագահ Վլադիմիր Գրուզդևի խոսքերը։

Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանն աշխատում է էլեկտրոնային վիզայով երկրում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամկետը 30 օրվա հասցնելու ուղղությամբ։

Օտարերկրյա քաղաքացիների համար միասնական էլեկտրոնային վիզայի ձևակերպման համակարգը Ռուսաստանում գործարկվել է 2023 թվականի օգոստոսի 1-ից: Այն նախատեսված է զբոսաշրջային, գործնական և հումանիտար ուղևորությունների, ինչպես նաև հասարակական-քաղաքական, տնտեսական և սպորտային միջոցառումներին մասնակցելու համար:

Leave a Comment