Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում

Քաղաքականություն

01.04.2025 | 13:33

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում, հայտնում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարության տարբեր ստորաբաժանումներ երեքշաբթի համատեղ զորավարժություններ են սկսել Թայվանի շրջակայքում։ Բանակի պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին նշել է, որ վարժանքներին մասնակցում են ցամաքային, ռազմածովային ուժեր, օդային և հրթիռային ուժերը: Ինքնաթիռներն ու նավերը տարբեր ուղղություններից մոտենալու են Թայվան կղզուն։

Ըստ պաշտոնյայի՝ զորավարժությունների ընթացքում հիմնականում կիրականացվեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մարտական ​​պարեկությունը՝ ներգրավելով ռազմածովային և օդային ուժերը, ծովային և ցամաքային թիրախները խոցելը և այլն։

Շին հայտարարել է, որ զորավարժությունները խիստ նախազգուշացում և հզոր զսպող գործոն են «անկախության ձգտող Թայվանի» անջատողական ուժերի համար և արդար ու անհրաժեշտ քայլ են ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և ազգային միասնությունը պահպանելու համար:

Թայվանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ ավելի քան 10 չինական ռազմանավ է մոտեցել Թայվանի ափին, տեղական իշխանությունները պատասխանել են՝ ուղարկելով իրենց ռազմանավերը: Սակայն Թայվանը դեռևս չի գրանցել իրական կրակոցներ չինացի զինվորականների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment