Արտերկրից ևս 3 գիտնական 5-ամյա ծրագիր կիրականացնի ՀՀ–ում

Արտերկրից ևս 3 գիտնական 5-ամյա ծրագիր կիրականացնի ՀՀ–ում

1 ապրիլի 2025 – 13:42 AMT

PanARMENIAN.Net – Արտերկրից ևս 3 գիտնական 5-ամյա ծրագիր կիրականացնի ՀՀ–ում՝ ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2025» մրցույթի արդյունքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է այն գիտական նախագծերի ցանկը, որոնք ստացել են ֆինանսավորման երաշխիք։

Ընտրված գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ:

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի շրջանակում արդեն երաշխավորվել է 18 գիտական նախագծի ֆինանսավորում։

Leave a Comment