Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է  հեռուստաալիքների օտարերկրյա ֆինանսավորումը։ Խորհրդարանի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։

Օրենքի համաձայն՝ սահմանվում է «օտար ուժերի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման արգելք։ Սրա պատճառն, ինչպես նշված է բացատրական գրության մեջ, այն է, որ հեռուստընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տարածված տեղեկատվությունը բարձր վստահություն է վայելում և կարող է ձևավորել հանրային կարծիք։

Թույլատրվում է միայն արտասահմանից վճարված կոմերցիոն գովազդը, հեռուստաշոփինգը և գովազդային արտադրանքի տեղադրումը հեռուստատեսային ծրագրերում:

Leave a Comment