
Չինաստանում թռչող տաքսիների առաջին արտոնագրերն են տրվել EHang Holdings-ին և Hefei Hey Airlines ընկերություններին, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Սա նշանակում է, որ երկու ընկերություններին թույլտվություն է տրվել օգտագործել թռչող սարքեր՝ կոմերցիոն ուղևորափոխադրումների, ներառյալ քաղաքային շրջագայությունների համար:
Սա վերջին փաստաթուղթն էր, որն անհրաժեշտ էր թռչող տաքսիների գործարկման համար: Թե երբ այս փոխադրամիջոցները պաշտոնապես կշահագործվեն, դեռևս հայտնի չէ։