Անահիտ Բաղդասարյանը դարձել է միջազգային մրցույթի 1-ին կարգի դափնեկիր

Մանկական արվեստի դպրոցի «Դելիս» պարարվեստի օրինակելի խորեոգրաֆիկ խմբի սան Անահիտ Բաղդասարյանը դարձել է «Ես կարող եմ» փառատոնային շարժման «Կազանյան նախշեր» մանկապատանեկան ստեղծագործության միջազգային մրցույթի 1-ին կարգի դափնեկիր: Միջոցառումը տեղի է ունեցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։

Անահիտը կատարել է «Սրտի սփոփանք» համարը։ Ժյուրին հայուհուն նաև հատուկ մրցանակ է շնորհել դերասանական վարպետության համար:

«Կազանյան նախշեր» մրցույթին մասնակիցները եղել են Ռուսաստանի բոլոր անկյուններից:

Leave a Comment