
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024թ. մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքով Տավուշի մարզում մեծ վնասներ եղան, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ճանապարհի եզրի փլուզումներ տեղի ունեցան։ Այդ քանդված տեղերը, բացառությամբ Դիլիջանի «Գետափ» ռեստորանին կից հատվածի, մինչև հիմա նորոգված չեն։ Այժմ սարերի ձյունը սկսել է հալվել, Աղստև գետը վարարել է։ Առաջիկայում սպասվում են գետի հեղեղումներ։ Դիլիջան համայնքի տարածքում քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով գետափին կառուցվել, տեղադրվել են հանգստի, սննդի օբյեկտներ, որոնք գետի վարարման հետևանքով մեծապես տուժելու են»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան