Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Վրաստանի խորհրդարանն օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր մայիսի 14-ին։ Օրինագծի դեմ բողոքի ակցիաները Վրաստանում շարունակվում են ապրիլի 15-ից։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։
