
ԱՄՆ-ն չպետք խաբվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ժամանակ ձգձգելու մարտավարությամբ», Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աննալենա Բերբոքը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ ամերիկյան կողմին կհայտնենք, որ նրանք չպետք է գործեն «ժամանակի ձգձգման մարտավարության» համաձայն»,- ասել է Բերբոքը։
Նա հավելել է, որ «Պուտինը ձևացնում է, թե պատրաստ է բանակցությունների, բայց իր դիրքերից միլիմետր անգամ չի նահանջում»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին և 4-ին՝ Բրյուսելում: