Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով է սկսել պայքարը շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Հունաստանում մեկնարկած առաջնության առաջին տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Անի Նահապետյանն ու Աննա Խաչատրյանն առաջին տուրում ոչ-ոքիներ են գրանցել։ Գաբրիելա Հարությունյանն ու Սոնա Կրկյաշարյանը պարտվել են: