Արամ Հովհաննիսյանը Ժան Ռենոյի մասնակցությամբ կատակերգական մարտաֆիլմի գործադիր պրոդյուսեր է դարձել

01 Ապրիլի 2025, 15:04

Arna Media-ի հիմնադիր Նադեժդա Մոտինան և կինոընկերության գործընկեր Արամ Հովհաննիսյանը դարձել են «Осторожно, дворецкий!» (The Butler) կատակերգական մարտաֆիլմի գործադիր պրոդյուսերներ: Ֆիլմում նկարահանվում է նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Ռենոն: Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» պարբերականը։

Ֆիլմի ռեժիսորն է Թոմ Էդմունդսը: Նրա խոսքով՝ այն «նորաձեւ պատմական մարտաֆիլմ է և «Պինդ ընկույզ» ու «Դաունթոնի աբբայություն» ֆիլմերի միախառնուրդը։ Մարտաֆիլմի նկարահանումները կսկսվեն Իռլանդիայում այս տարվա հունիսին։

Leave a Comment