Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ – Armenia Today

Հայաստան-Վրաստան սահմանային գոտու վրա՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Comment