Մատենադարանի ժապավենաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով․ տեղեկացնում են Մատենադարանից։ «Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։« Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։ Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության…