Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը

Քաղաքականություն

01.04.2025 | 15:25

Մյանմայում աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, հաղորդում է Al Jazeera-ն: Մանդալայում ժամը 12:51-ին՝ ստորգետնյա ցնցման ժամին, ազդանշաններ են հնչել՝ կոչ անելով բնակիչներին կանգ առնել։

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել ուրբաթ, ամենաուժեղն էր Հարավարևելյան Ասիայի այս երկրում ավելի քան մեկ դարի ընթացքում։

Մյանմայի ռազմական առաջնորդ, գեներալ Մին Աուն Հլաինգը հեռուստաուղերձում ասել է, որ զոհերի թիվը հասել է 2719-ի և կարող է նույնիսկ գերազանցել 3000-ը: Նա նշել է, որ վիրավորվել է 4521 մարդ, իսկ 441-ը՝ անհետ կորել։

Առնվազն 20 մարդ է զոհվել նաև հարևան Թաիլանդում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել էին հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment