Թևանյան Անդոն Գյումրիի ընտրություններից ճիշտ հետևություններ դեռևս չի արել



Կրկնելով յուր «սառատնիկ» Մուրազի Բորիկի թեզերը՝ Թևանյան Անդոն, անդրադառնալով Գյումրիի ընտրությունների արդյունքներին, գրել է.«…Պայթեց այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հաղթել, և որ Նիկոլով ընտրությունների գնալը սխալ է: Դա զուտ «մուտիլովկա» է՝ շատ կոնկրետ «ընդդիմադիր» կենտրոնից ուղղորդվող: Այդ թեզի քարոզիչները Նիկոլի հետ գնացել ու գնալու են ընտրությունների (ընտրությունների գաղափարի դեմ քարոզողները Գյումրիում մասնակցում էին երկու թեկնածուով)…»:

Անդոն, որի կողմից առաջ մղվող թեկնածուի հավաքած տոկոսները բնավ տպավորիչ չեն, թիրախավորել է նրանց, որոնց փնովելու միջոցով տևական ժամանակ է՝ լուրջ փողեր է բռնում. ՀՀԿ-ին է ակնարկել:

Մինչդեռ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ նախ՝ Նիկոլն ընդունակ է ամեն ինչի՝ սեփական իշխանությունը վերարտադրելու, ապա՝ ՔՊ-ն բոլոր դեպքերում կարողանում է տարբեր գործիքակազմերի միջոցով առնվազը կրկնապատկել սեփական քվեների քանակը, որի շնորհիվ Սարիկը Գյումրիում բավական լուրջ թվով ձայներ է հավաքել: Մյուս կողմից՝ փաստվեց, որ անկախ նրանից թե Նիկոլի հետ ես գնում ընտրությունների, թե՝ առանց նրա, ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ չի կարող գործնական հետևանք ունեցող արդյունք գրանցել, ուստի էական է դառնում համախմբված կերպով գործելը, ինչին, սակայն, խանգարում է Անդոյի՝ ցանկացած գնով հարստանալու մոլուցքը, երբ հանուն երկու կոպեկի չի դադարում «թելել Նիկոլի թելը»՝ պառակտելով ընդդիմադիր դաշտը:

Թևանյան Անդոն, իհարկե, խոշոր հաշվով սուբյեկտ չէ, այլ հանդիսանում է ընդդիմության շատ կոնկրետ թևը ներկայացնող ուժերի խամաճիկը, ուստի տվյալ դեպքում էական է դառնում ոչ թե այն, թե արդյոք կգիտակցի Անդոն այսքանը, այլ՝ այն, թե կգիտակցեն, արդյոք, այս իրականությունն Անդոյին փողի դիմաց մատների վրա խաղացող «կուկլավոդները», թե՞ կշարունակեն «քշել իրենց էշը»՝ երկիրը կործանելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment